- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Նկարել եմ ոսկե արև
Նկարել եմ մի ջերմ Արև՝ Դեղին, ոսկե գույներով, Ժպտացել է, ասել. «Բարև», Գարնան լույսով, բույրերով: -Բա՛րև, բար՛և, բարի Արև, Մայր բնության Մայրն ես դու, Արարել ես ծառ ու տերև, Ամենքինն ես, իմն ես դու: Այդքան հեռու, բայց մոտ ու կից՝ Լույսով, հույսով, անարատ, Կուզեմ գրկել քեզ մոտիկից. Ելնեմ լեռն իմ Արարատ: Նկարել եմ ոսկե Արև, Ոսկե ժպիտ, ոսկե շող, Թող բոլորին ասի.«Բարև», Եվ բոլորին ժպտա, թո՛ղ:
#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ