- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Միքելանջելո Բուոնարոտին իր «Ահեղ դատաստանը» սկսեց 58 տարեկանում, ավարտեց 66-ում: Միքելանջելոն Սիքստինյան կապելլայի առաստաղի նկարազարդումն ավարտելուց քսանհինգ տարի անց նորից վերադառնում է այնտեղ: Ընդգրկուն ֆրեսկոն զբաղեցնում է Սիքստինյան կապելլայի խորանի ողջ հետին պատը: Թեման է հանդիսացել Քրիստոսի երկրորդ գալուստը և Ապոկալիպսիսը: «Ահեղ դատաստանը» համարվում է Վերածննդի դարաշրջանի ստեղծագործություն: Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը, Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն ու ուժը, հավատը բարու նկատմամբ: Որմնանկարը հարուստ է սարսափահար, խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ սուրբ Բարդուղիմեոսն է՝ ներկայացված նկարչի ինքնանկարով: Հանճարեղ ծուրունին 87 տարեկան էր, երբ նրա նախագծով կառուցվեց Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը: