• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

* * *

Լույսը մթնում է քո

թախծոտ աչքերից: Եվ

ավերակ տաճար է

անձրևը՝ անթիվ սյուներով:

Նայել, չի՞ նշանակում, արդյոք,

ասել այն, ինչը բառեր չունի,

մանավանդ՝ չնայելը:

Երանի նրան, ով հեռվից-հեռու է

նշմարում միայն

աշխարհի տխուր եզերքները:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎարդանՀակոբյան

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում