top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

Սիրոյ Գողգոթայ

«Վարդը փուշ ունի»

Կեանքը սորվեցուց.

Ես միշտ խոցուելով

Փուշէն այդ անգութ՝

Վարդը սիրեցի...

Գիտնալով սէրդ

Պիտի խոցէր զիս,

Պիտի չարչրկէր.

Գնդակի նման

Խաղար սրտիս հետ,

Սակայն և այնպէս,

Ես քեզ սիրեցի:

Գիտնալով կեանքիս

Օրերը անուշ

Պիտի մթագնին

Իմ անյոյս սիրով՝

Դեռ քեզ սիրեցի...

Ու չփորձեցի

Սիրել ուրիշին,

Նայիլ ուրիշին.

Կամ գէթ առիթ տալ

Ինծի սիրողին.

Լոկ քեզ սիրեցի...

Եւ այսքանէն վերջ

Արդէն բարձրացած

Սիրոյ գողգոթան,

Իջնել չեմ ցանկար...

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԱնուշՆագգաշեան #Ժամանակակիցգրողներ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում