- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ
Վայրկյան
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի. և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար. երազներու պերճուհին է ու կ'անցնի, ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար: Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար, և ալիք մը թևը բացած կը վազե գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե: Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ. ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ. ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝ ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...