top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

Ես կուզեի

Ես կուզեի աշխարհն ամբողջ իմ բերկրանքի տունը լիներ,

Եվ թող դուռս միշտ բանայի ամեն, ամեն մեկի համար,

Եվ աշխարհի ոչ մի մասում խինդը երբեք թող չքներ,

Թող ամեն մարդ բարի լույսով և օրհնությամբ աչքն իր բացեր:

Ես կուզեի սիրտն աշխարհի սիրալույսո միայն լցվեր,

Ու մթամած հոգիներին հուսո աստղեր բաժանեի,

Ես կուզեի երազների մեղմ ղողանջը անվերջ լսվեր,

Ու այսուհար քամիների մթին հոգին դաժանեի:

Ես կուզեի հույսը կորած իր հարազատ տունը դառնար,

Ու դառնացած հավատքը սուրբ նույն սեղանին մեզ հետ նստեր,

Ես կուզեի խիղճը խռով նորից մեզ հետ մտերմանար,

Փոքր թե մեծ մեր գործերին գիշեր ցերեկ արուն հսկեր:

Եվ թող կյանքում միշտ տոն լիներ, մարդիկ երգով զրնգային,

Եվ թող հնչող նվագի տակ նահանջեին ամպերը մութ,

Թող այս տոնին, այս հանդեսին, աստղերն անգամ երկնից գային,

Եվ թող երբեք չհնչեին մահագույժի զանգերն անգութ:

#ՎահրամՀաճյան #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում