Search
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


Ծով alizé

Կներես

Կներես, որ միշտ ես եմ գնում, քեզ թողնում դերում սպասողի, բայց ես քո շուրթերին եմ մնում չեմ ուզում, որ քո սիրտը սովի...

Կներես, որ գալիս եմ հանկարծ, մեկնվում քո մերկ ուսերին, որ մեջքիդ խոռոչները ճանկած քեզ տալիս եմ փուչ հույսերին:

Կներես, որ հենց ինձ սիրեցիր կներես, որ ինձնով ես հարբել, ինձ այնքան դյուրին տիրեցիր, որ երբեք չես փորձի ինձ պարպել...

Կներե՛ս, կներե՛ս, կներե՛ս, որ ոչինչ չես արել ` քեզ ներեմ ես սիրում եմ, ես քոնն եմ ու ես քեզ համար դեռ աղջիկ կբերեմ...

#TsovAlizéԾովինարԲանուչյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Ժամանակակիցգրողներ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now