top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Երուսաղեմի Սբ. Հարության տաճարի դռան բանալիի հսկողությունը վստահված է երկու մահմեդական ընտանիքների՝ Նուսեիբեհ և Ջուդեհ: Ըստ պատմաբան Ժակ դե Վիտրինի հիշատակության, Եգիպտոսի սուլթան Մալեք-Ադելը մեծ թվով որդիներ ուներ, որոնց համար նա կազմակերպեց տարբեր նվիրատվություններ: Նրանցից երկուսը պարգևատրվեցին Սբ. Հարության տաճարի դուռը վճարովի կարգով հսկելու իրավունքով: 1244 թվականի արշավանքից հետո սուլթան Այուբը Իննոկենտի 4-րդ Պապին նամակ գրեց՝ ներողություն խնդրելով տաճարին հասցված վնասի համար՝ վստահեցնելով, որ նա կվերանորոգի այն: Սկսած այդ ժամանակներից այս իրավունքը փոխանցվել է հորից որդուն: Անցյալում, որպեսզի տաճարի դուռը բացվեր, հավատացյալները պետք է վճարեին: Ըստ Պադուայի Ֆիդենտիուսի՝ դա համարժեք էր գրեթե 80 ոսկե ֆրանկի: Այս մուտքավճարը հավաքվում էր մահմեդական հսկիչների կողմից, որոնք նստում էին դռան կողքին գտնվող քարե նստարանին: Մուտքավճարը վերացվեց 1831 թ. Իբրահիմ Փաշայի կողմից: Դուռն այսօր բաց է ամեն օր, և պետք է հիշել, որ բացի երկու Մահմեդական ընտանիքներին վերապահված իրավունքից, տարբեր իրավունքներ ունեն նաև երեք կրոնական համայնքները՝ Հայերը, Հույները և Լատինները ( Ֆրանչիսկյան):

Ամեն օր, երբ չկան հատուկ տոներ, տաճարի դուռը բացվում է առավոտյան ժամը 4-ին, իսկ փակվում է հոկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամը 7-ին, իսկ ապրիլից մինչև սեպտեմբեր՝ երեկոյան ժամը 9-ին։

#Երուսաղեմ #ՀարությանՏաճար #Տաճար #Պատրիարքություն #ՎանքԵկեղեցի #Սրբավայր #Գիտեքթե

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page