top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ

* * *

Եւ լեռներու մարդն եմ ես

Բազուկներուս ու վզիս երակները լերան պէս

Ճակատս վէս կատարն

Արծուի քիթս ալ՝ կողը սեպ.

Նախ կը դառնամ դէպի լեռն ու կ'աղօթեմ արեւուն

Որ կը փթթի ամեն օր անոր հրուտ գագաթէն

Կ'երկրպագեմ տաք հողին դեռ շարժերով սարսուռն

Որոտներով դեռ յղի, գրոհներով բեռնաւոր

Յետոյ կ'երթամ լեռն ի վեր դէպի բարձունքն անմատոյց

Ամպածրար շանթերու, լաւաներու անթեղուած

Որովհետեւ գիտեմ թէ

Ով ինչ կ'ուզէ թող ըսէ - ան հրաբուխ մ'է թաքուն

Որմէ միայն պիտի գայ - սուրբ հուրը որ պիտի գայ:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page