top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

Նոր Տարի

Ահա՛ հասավ Նոր տարի, Հետը բերեց նոր բարի, Մանըր տըղոց` ուրախ օր, Բարի զավակ` հորն ու մոր: Մանըր տըղայք են ուրախ, Ունին կաղին, կոզինախ, Սալորի չիր, չամիչ, թուզ, Փըշատ, ունաբ ու ընկույզ: Մանըր տըղայք` չի մոռնաք, Աշխարհքումըս չեք մենակ, Ուրիշ շատ խեղճ տըղայք կան Աղքատ և անօգնական: Նոքա հայր և մայր չունեն, Սև չոր հացի կարոտ են. «Աղքատներին ողորմած Եղե՛ք», կասե ձեզ աստված:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Նորտարի #ԶանազանԲանաստեղծություններ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page