Search
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Նոր տարվա հետ նորանալով

Հրաժեշտի ու հանդիպման Երանելի մի ակնթարթ… Զրը՜նգ զրը՜նգ,- ծոր է տալիս Ժամացույցի զանգը հպարտ: Սեղանների վրա թողած Իր օրհնությունն ու իր բարին, Հարազատի հոժարությամբ Հեռանում է հոգնած տարին: Մանուկ տարին իր սպիտակ Խանձարուրից աչքը բանում, Ուրախություն, ուրախություն, Ուրախություն է խոստանում:

Ուրախանանք նոր տարու հետ,- Նոր տարու հետ նորանալով, Հին հոգսի հետ մեր քունքերի Ճերմակն անգամ մոռանալով… Ուրախանանք նոր տարու հետ, Նոր տարու հետ նորանալով, Դալարելով մեր կյանք ապրենք, Ոչ թե դանդաղ չորանալով

Խաղաղություն մաղթենք հողին, Մաղթենք` ամեն սար ու ձորում Բողբոջներին բացվելու բախտ Եվ ծիլերին հասկավորում: Սիրողներին մաքուր սիրո Հավատ մաղթենք մի հաստատուն, Իմաստունին կորով մաղթենք, Եվ կտրիճին իմաստություն; Մերձավորին վստահություն, Մեծավորին` ներող հոգի, Բարուն ազատ թևեր մաղթենք Եվ բարություն ամեն ոքի:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՀամոՍահյան #Նորտարի #Ամանոր

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now