- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Ձմեռ Պապի
Ամեն մեկի համար եղա ծանրաբեռնված ձմեռ պապի,
Ամեն մեկի տունը մտա հույս ու նվեր բաժանելով,
Թեև կյանքիս ճանապարհին հանդիպեցի քար ու պատի,
Սակայն ես միշտ ուրախացա ուրիշների բաժիններով:
Ամեն մեկի ցավի համար ես ցավաշատ սիրտս բացի,
Խառնվեցի ամեն մեկի առատահոս արցունքներին,
Նրանց վերջին խինդս տալով, ես իմ ցավս հետո լացի,
Ու չհասա ես իմ սիրո ու երազի բարձունքներին:
Հիմա այսպես մեն ու մենակ, ոչ տուն ունեմ, ոչ Նոր տարի,
Իմ սպառված մառաններում ինձ չմնաց ոչ մի տենչանք,
Ախ, թող լիներ մեկը կյանքում ասեր գոնե տոնդ բարի,
Ես բոլորի ձմեռ պապին, իսկ ինձ համար ցավ ու տանջանք: