top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող

Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող, Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող: Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ, Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ: Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին, Շուքդ մնա իմ ապավեն հովանին: Ո´ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ, Նորից ե´տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ: Ու թե մեռնեմ, քո գրկի մե´ջ մեռնեմ թող, Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո՜ց հող:

#ՍիլվաԿապուտիկյան #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page