• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Բերդկունքի փլատակները գտնվում են Սևանա լճի արևելյան ափին։ Բերդը կառուցվել է մ.թ.ա. I կամ II հազարամյակներում։ Միջնաբերդը փոքր թերակղզու վրա է կառուցվել, ցամաքի մնացած մասից առանձնացված է բերդապարիսպով։ Ջրի կողմից այն պաշտպանված է անհաս ժայռերով, որոնց միջև կա փոքր, բայց հարմարավետ լճախորշ։ Բերդում կառույցներից գրեթե բան չի մնացել, բայց գետնի տակ տանող ճանապարհներ կան։ Մուտքերից մեկը բերդի սահմաններից դուրս է գալիս դեպի ցամաք, իսկ մյուսը ջրի տակ է անցնում։ Ստորջրյա հատվածում սյուների և պատկերազարդ պատերի փլվածքներ են։ Դրանց վրա հարմարավետ հիմնվել են սևանյան ֆլորան և ֆաունան։ Ստորջրյա նկարահանումների ընթացքում ակնարկի հեղինակները գտնում են ենթադրյալ գաղտնի ելքը դեպի ջուր։ Բայց այն փակվել է կամարի փլուզման հետևանքով։ Բերդի լճախորշի մոտ ընկած են քարե խարիսխներ։ Բերդկունքի պատերի մոտ կարելի է նկատել կավե իրերի կտորներ և տնային կենդանիների ոսկորներ։ Բոլոր գտածոները կրաքարի հաստ շերտով են պատված, ինչը վկայում է նրանց պատկառելի տարիքի մասին։ Դրանց մեծ քանակությունը խոսում է հին բնակիչների ակտիվության և այդ բնակավայրի կարևոր դերակատարության մասին առևտրի հարցում։ Սևանով այն ժամանակ անցնում էին կարևոր քարավանային ճանապարհներ։ Բերդկունքի հակառակ ափին երկու բնակավայր է գտնվում` Շորժան և Արտանիշը։ Ուղիղ գծով դրանց հեռավորությունը 15 կիլոմետր է։ Համընթաց քամու դեպքում առագաստանավը կարող է հաղթահարել այդ հեռավորությունը 3–4 ժամվա ընթացքում։ Իսկ ափով՝ ցամաքով, այդ 60 կմ ճանապարհը կտևեր 20 ժամ։ Ընդ որում` նավի վրա ավելի շատ ապրանք կարելի է բեռնել, քան սայլակի։

#Գիտեքթե #Հայաստան #մշակույթ

2 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում