top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Օձունն աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Առաջին մարդիկ այստեղ են բնակվել մոտավորապես չորս հազար տարի առաջ։ Հենց դրա մասին են վկայում դեռևս խորհրդային տարիների պեղումների ընթացքում հայտնաբերված գերեզմանաքարերը։ Օձունը հայտնի է որպես 718 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս դարձած սուրբ Հովհաննես Գ-ի ծննդավայր։ Հովհաննես Գ Օձնեցին գիտնական աստվածաբան ու իրավագետ էր, ինչի համար ժողովուրդը նրան Իմաստասեր էր կոչել։ Նա հայ հոգևորականության անվանի ներկայացուցիչներից էր։ Հենց նա է առաջին հայկական եկեղեցական օրենքների հավաքածուի հեղինակը։ Բայց կաթողիկոսի ամենամեծ վաստակն այն է, որ կարողացել է դադարեցնել քրիստոնյաներին բռնի կերպով կրոնափոխ անելը (այդ ժամանակ Հայաստանը արաբական լծի տակ էր հայտնվել)։

Ավանդության համաձայն` I դարում Թովմաս առաքյալը Օձուն է հասել ու ապագա եկեղեցու վայրում երկու եպիսկոպոսի ու հինգ քահանայի է օծել։ «Օծել» բառից էլ առաջացել է եկեղեցու անվանումը: Հայտնի է, որ Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որն, ըստ ավանդության, թաղված է Սուրբ Աստվածածնի մայր խորանի տակ։IV դարում հնագույն վանքի տեղում Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի է կառուցել, որը գմբեթավոր բազիլիկ կառույց է։Հետագայում Հովհաննես Օձնեցին վերակառուցել է այն, հենց այդ ժամանակ է վանքը ներկայիս տեսքը ստացել։ Գմբեթն ու սյուները VIII դարում են կառուցվել։ Կիրակոս Գանձակեցին իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ հիշատակում է, որ սուրբ Հովհաննես Գանձակեցին վերակառուցել է վանքը, դարձրել է կամարաձև ու գմբեթավոր: Եկեղեցու որմնանկարներն արվել են 728-731 թվականներին։

#Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #մշակույթ

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page