- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԾՈՎ alizé
* * *
Ամեն ինչ կանցնի, ասես չի եղել, դա միշտ կրկնվող հին ծիսակարգ է, ժամանակը մեզ կփորձի շեղել այս տառապանքից. այդպես է կարգը:
Ոչ ոք չի հիշի, թե ինչպես գտանք, ինչպես կորցրինք,ոչ ոք չի հիշի, կգան նոր հույզեր, նոր մարդիկ, նոր կյանք, ու լռությունը միայն կհուշի...
Դադարը երկու մտքերի միջև, իրար հաջորդող խոսքերից առաջ, որ վարագույր է այս բեմին իջել, այս բեմում, որտեղ խաղում էինք առաջ...
... Խաղում էինք սերը՝ առանց մի վայրկյան մեզ հաշիվ տալու, Որ մի օր, սե՛ր իմ, մեզանից մեկը խաղին չի գալու։
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #TsovAlizéԾովինարԲանուչյան #Ժամանակակիցգրողներ