- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Կիթառ Որդուս՝ ՊԵՐՃԻՆ
Կիթառի թախծագին հնչյուններ,
Եվ անուշ, խենթ օրեր անցյալի,
Հեռավոր մի աշխարհ, որ չուներ,
Օրերի մորմոքը տանջալի:
Կիթառի թախծագին հնչյուններ,
Ժպիտներ, որ հիմա էլ չկան,
Կարոտներ, և սերեր, և հուշեր,
Որոնք, ախ, հավիտյան չքացան:
Կիթառի թախծագին հնչյուններ,
Բայց ո՞վ էր կիթառն այդ նվագում,
Ո՞վ էր, որ բերում էր հուզումներ,
Իմ հոգին կիթառով ծվատում:
Կիթառի թախծագին հնչյուններ,
Մի տղա ծառերի շվաքում,
Շուրթերին սրտամաշ հծծյուններ,
Իմ սիրած կիթառն էր նվագում:
Կիթառի թախծագին հնչյուններ,
Եվ օրեր, և սերեր անցյալի,
Հեռավոր մի աշխարհ, որ չուներ,
Օրերի մորմոքը տանջալի: