- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ
Ծաղիկները...
Տարեդարձիս ծաղիկները
Որ խոստացար՝ չղրկեցիր...
Կրկնեցի քեզ ես շարունակ,
Որ չեմ ուզեր, չէ՛, չղրկես.
Ստիպեցիր որ պիտ' ղրկես...
Սպասեցի երկա՜ր, երկա՜ր,
Բայց չստացայ ծաղիկները...
Հաւատացի՞ր թէ չեմ ուզեր.
Չնայեցա՞ր դուն աչքերուս.
Չէ՞ որ սէրը, միայն սէրը
Կրնայ կարդալ սիրող սիրտը...
Սխալեցա՞ւ անձս նորէն,
Չէի՞ր սիրեր արդեօք ինծի.
Ինչո՞ւ, ինչո՞ւ չղրկեցիր
ինձ խոստացած ծաղիկներդ...
Այո՛, ըսի, որ չղրկես,
Բայց ժպիտէս չհասկցա՞ր,
Սիրտս ուրիշ ծաղիկ կ'ուզէր...
Սիրոյ հունտեր ցանած էիր,
Սիրտս սիրոյ ծաղիկ կ'ուզէր:
Թէեւ ըսի որ չղրկես,
Բայց թէ գիտնաս թէ ես ինչպէս,
Սպասեցի խենթի մը պէս...
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Ժամանակակիցգրողներ #Պոեզիա #ԱնուշՆագգաշեան