top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովս-կին մահացավ 1900 թվականին և իր կտակի համաձայն հուղարկավորվեց Թեոդոսիայի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել ու պսակադրվել էր: Երեք տարի անց նկարչի այրու՝ Աննա Բուռնազյանի ջանքերով Այվազովսկու գերեզմանին մարմարե շիրմաքար տեղադրվեց, որի վրա գրաբարով փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու հետևյալ խոսքերը. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»: Աննան ամուսնու մահից հետո սկսեց ապրել մենակյաց, փակ կյանքով, փաստացի դադարեցնելով շփումն արտաքին աշխարհի հետ: Առաջին համաշխարհայինը, Հոկտեմբերյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմը, Ղրիմի օկուպացիան գերմանացիների կողմից՝ այդ ամենը նա վերապրեց, մնալով իր տանը, Թեոդոսիայում: Աննա Բուռնազյանը մահացավ 1944 թվականի հուլիսին, 88 տարեկան հասակում, և թաղված է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ իր ամուսնու, մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանի մոտ:

#Գիտեքթե #Նկարիչ #Մեծեր

15 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page