• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

Եղբայր եմք մենք

Ի բյուր ձայնից բնության շըքեղ Թե երգք թռչին սիրողաբար, Մատունք կուսին ամենագեղ Թե որ զարնեն փափուկ քընար. Չունին ձայն մի այնքան սիրուն, Քան զանձկալի Եղբայր անուն: Տու՛ր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք: Որ մըրըրկավ էինք զատված. Բաղդին ամեն ոխ չարանենգ Ի մի համբույր ցրվին ի բաց. Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն, Քան զանձկալի Եղբայր անուն: Երբ ալևոր Մայրն Հայաստան Տեսնե զորդիս յուր քովե քով, Սըրտին խորունկ վերքըն դաժան Քաղցր արտասված բուժին ցողով. Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն, Քան զանձկալի Եղբայր անուն: Մեկտեղ լացինք մենք ի հընում... Եկեք դարձյալ հար անբաժան Խառնենք զարտոսը և ըզխնդում, Որ բազմածնունդ ըլլա մեր ջան. Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն, Քան զանձկալի Եղբայր անուն: Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք, Մեկտեղ թափին մեր քրտինքներ, Ըզհունձ բարյաց յերկինս հանենք, Որ կյանք առնուն Հայոց դաշտեր, Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն, Քան զանձկալի Եղբայր անուն:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՄկրտիչՊեշիկթաշլյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում