- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Արևմտագերմանական Մյունխեն-Գլադբախ քաղաքից մի մարզասեր, գրել է «Ֆրանկֆուրտեր ռունդչաու»-ն, ֆուտբոլի աշխարհի առաջնության պատվին որոշեց իր նորածին դստերը կոչել Արգենտինա: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցը հայտարարեց, որ թեև այդ գաղափարը «հետաքրքիր է», բայց, այդուհանդերձ, նման անունը աղջկան չի սազում: Մարզասերին չօգնեց նաև քաղաքապետարանի իրավաբանական բաժնին դիմելը:
Գուցե չինովնիկները և իրավաբանները համոզվել են, որ պետք չէր հավերժացնել առաջնության հիշատակը, որտեղ ԳՖՀ-ի հավաքականը հրաժեշտ տվեց չեմպիոնի տիտղոսին: