- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում, Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում: Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին, Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում: Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս, Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում: Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից, Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում: Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում: