- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ըստ տարածված ավանդության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Մայրավանքի՝ Ս. Հակոբյանց Տաճարի պատերը ծածկող ներկա յուղաներկ կտավների տակ գոյություն ունեն դրանց հին որմնանկար բնօրինակները: Այս զրույցը հաստատվեց 1958 թվականին, երբ Շնորհք եպիսկոպոս Գալուստեանի նախաձեռնությամբ հանվեցին եկեղեցու երկու մուտքերի աջ կողմերի յուղաներկ պատկերները (Ավագ դռան կողքի «Քառասուն մանկանց», և Ս. Մակարի դռան կողքի«Երուսաղեմի Սրբատեղիներ») և երևան եկան յուղաներկ կտավների բնօրինակները, ինչպես նաև հանվեց Ս. Գլխադրի մատրան և Ս. Ստեփանոս եկեղեցու միջև գտնվող «Տյառնական» կամ « Որդիք Որոտման» կոչված յուղաներկ կտավը և Սրբազանի խոսքերով_«երեւան եկաւ գեղարուեստական իսկական յայտնութիւն մը, հին որմնանկարը» (Սիոն 1958 Սեպտ. Հոկտ.) Ըստ Տ. Սավալանյանցի ներկա յուղաներկ կտավները Տիրացու Հովհաննեսի ձեռքով են նկարված 1730-ին ( Պատմություն Երուսաղեմի Բ.հատոր):

Որմնանկարը՝ Արտավազդ Շ. Պերպերյանի, 1982-83 թթ կատարած նորոգությունից հետո:
#Երուսաղեմ #մշակույթ #Պատրիարքություն #արվեստ #ՎանքԵկեղեցի #Գիտեքթե