top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

Կարմիր գարուն

Գարուն եկավ, Կարմիր գարուն, Մեծ գետ դարձավ Փոքրիկ առուն, Էլ չթողեց Ճամփին ճահիճ, Քշեց տարավ օձ ու կարիճ: Դու չես տեսել էսպես գարուն, Էլ չես թափի կարմիր արյուն. Էլ չես տեսնի սրտի մրմուռ, Էլ չես չափի արցունք բուռ-բուռ. Էլ չի ուտի օձը ձագիդ, Ու չի խոցվի սիրտդ ու հոգիդ. Կարմիր կակաչ սարի լանջին, Կարմիր մորի թփի միջին, Էսպես եկավ կարմիր գարուն. Մեծ գետ դարձավ փոքրիկ առուն:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԱթաբեկԽնկոյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page