Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Արցախի ամենահիասքանչ հուշարձաններից մեկը` Դադիվանքի վանական համալիրն է:

Վանական համալիրը կրում է Քրիստոսի 70 աշակերտներից մեկի` Թադևոս առաքյալի աշակերտ սուրբ Դադիի անունը։ Դադին քրիստոնեություն է քարոզել Քարվաճառի շրջանի բնակչությանը։ Սակայն I դարում նրան քարկոծելով սպանել են, հավատացյալները հողին են հանձնել Դադիին։ Արդեն IV դարում, քրիստոնեության ընդունումից հետո նրա գերեզմանը ուխտատեղի է դարձել։ Կառուցվել է դամբարան, որտեղից էլ հենց սկիզբ է առնում վանական համալիրը։ Պատերից երկուսը զարդարում են XIII դարի որմնանկարները, որոնք երկար ժամանակ թաքնված են եղել մրի տակ։

Որմնանկարներից մեկի վրա պատկերված է Հիսուսը, որն Ավետարանը փոխանցում է Նիկողայոս Հրաշագործին։ Այստեղ կարելի է տեսնել նաև Աստվածամորն ու հրեշտակապետ Միքայելին։ Որմնանկարի վրայի որոշ հատվածները նկարվել են որդան կարմիրով։ Երևացող գրությունից հետևում է, որ այն արվել է 1297 թվականին։

Երկրորդ որմնանկարի վրա պատկերված է Սուրբ Ստեփանոսը, որը քրիստոնեություն է քարոզել, բայց ժողովուրդը հրաժարվել է ընդունել ուսմունքը և քարկոծել է նրան։ Որմնանկարում երևում է, թե ինչպես են Աստծու հրեշտակները նրա հոգին երկինք տանում, իսկ նա ասում է. «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։

#Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #մշակույթ #Արցախ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now