- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
* * *
Ես ի վերուստ ցավով ծնված, դարձա ցավի պատարագիչ,
Դարձա անլուռ հառաչանքի բազմախորհուրդ մի շարական,
Վշտի ցասկոտ ալիքներում խեղդվեցի ես քիչ առ քիչ,
Դարձա խոնավ մենության մեջ խոնարհ ճգնող մի վանական:
Ես շրջեցի փողոցներում որպես քայլող մի դամբարան,
Կյանքի անհուն վայելքի մեջ ես շարունակ արտասվեցի,
Հողմերն եկան, ցավերն եկան, ինչ ունեի, առան, ատարն,
Ես բոլորից կողոպտված՝ դարձա ցավի երգող խեցի...