- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ
Այգերգ
Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին, եղնիկները մըթնշաղին դեպի գետափ կը դիմեն. աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն` որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին: Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն, բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն. մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն. ու կը լըսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին: Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված, տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով, մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած: Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինձի առտուն անխըռով, ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար, լույս պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար: