top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Շուշան-Վարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, որի աճյունն ամփոփված է Վրաստանում, հայ եւ վրաց եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես ընդհանրական սուրբ:451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո՝ հաջորդ տասնամյակում, Շուշանն ամուսնացել էր վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, որը փոխարինել էր հորը և «բդեշխի» կոչում ստացել: Սակայն, քաղաքական նկատառումներով Վազգենն ուրանում է քրիստոնեությունն ու ամուսնանում պարսկուհու հետ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած Շուշանիկը դրանից հետո մերժում է հավատուրաց ամուսնուն և զրկում նույնիսկ իր երեխաներին տեսնելու հնարավորությունից: Իսկ ինքը փակվում է Ցուրտավի եկեղեցուն կից մութ ու խոնավ մի խցում: Իհարկե, ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի Շուշանը ևս ուրանա քրիստոնեությունը՝ դիմելով ծեծի ու չարչարանքների ենթարկելով նրան, բայց փորձերն ապարդյուն են անցնում, Շուշանը մնում է անդրդվելի: Նրա չարչարանքները տևում են վեց տարի, յոթերորդ տարվա սկզբին՝ Շուշանը մահանում է։ Նա պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլև՝ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ:

#Սուրբ #Գիտեքթե

15 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page