top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Մայրը և որդին

Սգավոր մի կին, կասկածը սրտում, Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի, Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. – Մեռա՞ց է արդյոք, Կորա՞ծ, Կենդանի՞… Մի խիզախ տղա, ցասումը սրտում, Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում, Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն, Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում… Սողում է միայն ո՛րդը ճահիճի, Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ. Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի, Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա… Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի, Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած, Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի, Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան: Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ Կորու՜ստն եմ զգում ես Աբովյանի, Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ, Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի: Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին Հին երկիրը մեր՝ նորացած խանդով. Եվ, կիսատ երգի տողերը շուրթին, Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն: Սողում է միայն ո՛րդը ճահիճի, Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ. Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի, Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա… գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ, գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ, Ո՛վ է վերստին մեր աշխարհին Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ… - Նա՛, ով եղբորը քո նշանված, Տասնչորս թվին տարավ գերի, Նա՛, ով Էնվերին “քը՜ս- քը՜ս” տված, Ուզում էր հայոց հողն ավերի՛… Ով, յանիչարի ձեռքերով չար, Արյան ծո՜վ արեց հողը հայոց. Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար, “Վայոց ձո՜ր” - ամեն ձո՛րը հայոց… … Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում, Մոռացե՞լ ես դու Տեր- Զո՛րը սև… Էլ ինչու՞, մայրի՛կ, լալի՜ս ես դու, Որ կռի՛վ գնաց որդիդ կըրտսեր…

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ԳևորգԷմին #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page