• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Շատերի համար երազանք է այցելել հնդկական Ագրա քաղաք և տեսնել Հնդկաստանի մարգարիտը՝ Թաջ Մահալը: Բայց հազվագյուտ մարդիկ են հետաքրքրվել, թե ինչու է այն կոչվում Թաջ Մահալ: Պարզվում է՝ այն կոչվում է Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով: Հատկանշական է այն, որ Մումթազ Մահալին ևս արմատներով հայուհի է՝ եղել է հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը: Սակայն, հաշվի առնելով, որ ընտանիքը դավանում էր շիա իսլամական կրոնին, օրիորդական անունը եղել է Արջումանադ Բանու Բեգամ: Այնուհետև շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հարսին վերանվանել է Մահալ, որը նշանակում է «պալատի զարդ»։ 1612 թվականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխա։ Բայց, 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ՝ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն: Սիրասուն կնոջ մահից հետո՝ շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է հայտարարում, որի ընթացքում արգելված էին հնդկական տոները նշել, պարել ու երաժշտություն լսել: Ապա հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տևում է 22 տարի, եւ Մումթազ Մահալիի պատվին էլ այն կոչվում Թաջ Մահալ՝ «Թագի պալատ»։

#Ազգեր #Աշխարհիշուրջ #Գիտեքթե #հայ #Կանայք

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now