top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հայրը Նոր Ջուղայի հայերից էր եւ թեպետ գրող էր, բայց կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Իսկ երիտասարդ Ալենուշը խորանում է աստղագիտության մեջ և դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը: Նրան Թեհրանում իրավացիորեն կոչում էին «իրանական աստղագիտության մայրը»: Չէ՞ որ Ա. Տերյանն Իրանի առաջին կին պրոֆեսորն էր՝ Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը: Ի դեպ, Ա. Տերյանը երբեք ամուսնացած չլինելով՝ իր ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների և դասավանդման վրա: Նրա ուսանողներն ու ժամանակակիցներն այսօր էլ են հիշում Ալենուշ Տերյանին՝ որպես հոգատար ուսուցիչ, որը վայելում էր բոլոր ուսանողների սերն ու հարգանքը: Ուշագրավ է այն, որ Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները: Իսկ ինքը վախճանվել է ծերանոցում։

#Գիտեքթե #Աշխարհիշուրջ #հայ #Ազգեր #Կանայք

22 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page