• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՅԱՆ

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Անցնում օրերն անու՜շ անու՜շ, Անրջային, թեթևասահ, Ամպ ու հովերն անո՜ւշ անո՜ւշ: Ահա բացվեց թարմ առավոտ, Վարդ է թափում սարուն-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շնչում բուրմունք եդեմային: Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա Սահում օրերն անո՜ւշ անո՜ւշ, Շվին փչեց հովիվն ահա Աղջիկն ու սերն անո՜ւշ անո՜ւշ:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՀովհաննեսԹումանյան

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram