top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մարդկության պատմության ամենախիզախ կանանց թվում իր պատվավոր տեղը ունի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանը՝ կանանց իրավունքների պաշտպանության իսկական առաջամարտիկը: Սա անհերքելի փաստ է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ամերիկյան հայտնի պարբերականներից մեկը նրա մասին գրել է հետևյալը. «Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր»:

Զապել Եսայանը լինելով ծնունդով Կոստանդնուպոլսից՝ Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ և հետևել Սորբոնի ու Կոլեջ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփայության դասընթացներին։ Այնուհետև վերադարձել է Կ. Պոլիս, եղել Կիլիկիայում և գրի է առել այդ տարիներին տեղի ունեցող իրավիճակի ողջ ճշմարտությունը: Սակայն, երբեք անարդարության մասին չլռելն ու ճշմարտության մասին բարձրաձայնելը բավական թանկ է նստում նրա վրա: Թեպետ 1915-ին նա կարողանում է խուսափել ձերբակալությունից ու ապաստանել Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, բայց հետո՝ 1936 թվականին արդեն Խորհրդային Հայաստանում դառնում է ստալինյան ճնշումների զոհը: Այդուհանդերձ, նա անգամ ստալինյան բանտից նամակներ էր գրում՝ նույնպիսի խիզախությամբ: Առ այսօր նրա մահվան հանգամանքներն անհայտ են:

#Մեծեր #Գրականություն #հայ #Գիտեքթե

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page