- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
* * *
Այս իրիկուն, իրեն ըսի
Թէ լուսինը կը տժգունի...
Լուսնակամար իր աչքերէն
Արցունք իջաւ դառն ու աղի...:
Իրար դիմաց լուսնալոյսին,
Նըման էինք քանդուած սիւնի...
Գլուխն հակած հեծեծումով
Ըսաւ ինծի թէ կը մըսի...:
Ամպեր վերէն տե՛ս կը մեկնին
Լացող ե՛րգ մը բերնին ունին...:
Ու լուսնահար սրտերը մեր
Վազող ամպի հետ երգեցի՜ն...: