- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Նա ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875 թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ: Զարուհին 1898 թ. ավարտում է Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնում ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել: Չիկագոյում Քավալջյանը ընդունվում և 1903 թ. ավարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Այնուհետև վերադառնում է Ադափազար և որոշ ժամանակ հոր հետ աշխատում որպես բժիշկ: Միաժամանակ նա նաև Ամերիկյան քոլեջում կենսաբանություն էր դասավանդում:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ: Բացի բժշկությունից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասավանդել Իսկյուտարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ: