• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Խորհրդավոր ընթրիք (իտալ.՝ Il Cenacolo կամ L’Ultima Cena), Քրիստոսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող որմնանկար է, որ Լեոնարդո դա Վինչին նկարել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։

Շատ հետաքրքրական, թեև մի քիչ անեկդոտային մանրամասնություններ է հաղորդում Վազարին։ Նա ասում է. «Պատմում են, որ վանքի պրիորը համառորեն Լեոնարդոյից պահանջում էր ավարտել իր ստեղծագործությունը, քանզի նրան տարօրինակ էր թվում, որ Լեոնարդոն, խոհերի մեջ ընկղմված, ժամերով կարող է կանգնել նկարի առջև ու ոչինչ չանել։ Ցանկանում էր, որ նա վրձինը ձեռքից ցած չդնի:

Դրանով չբավարարվելով` նա նույնը սկսեց պնդել դքսի մոտ և այնքան նրա գլուխը տարավ, որ վերջինս ստիպված մարդ ուղարկեց Լեոնարդոյի ետևից և սիրալիրությամբ խնդրեց գործի անցնել՝ ամեն կերպ հասկացնելով, որ այդ բոլորը պրիորի պահանջով է անում։

Դա Վինչին տեղեկացրեց դքսին, որ միայն երկու գլուխ է մնացել նկարելու։ Դրանցից մեկը Քրիստոսի գլուխն է, որի տիպարը նա չի ցանկանում երկրի վրա որոնել: Պակասում է նաև Հուդայի գլուխը։

Ըստ որոշ այլ աղբյուրների՝ դա Վինչին երկար որոնումներից հետո ի վերջո գտել է Քրիստոսին համապատասխան բնորդ՝ գեղեցիկ և բարի դեմքով։

Հետագայում, երբ Լեոնարդոն դեռ շարունակում էր իր որոնումները՝ Հուդայի կերպարն ավարտելու համար, նա հանդիպում է մի թափառաշրջիկի, որին նոր էին բանտից դուրս հանել, և նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրում է նկարչին։

Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա, կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։ Որքան մեծ եղավ նկարչի զարմանքը, երբ նա իմացավ, որ այդ մարդը նույն այն սքանչելի դեմք ունեցող բնորդն էր, ում օգտագործել էր Քրիստոսին նկարելիս։

Ըստ վերջերս կատարված հետազոտություններից մեկի՝ դա Վինչին Կրտսեր Հակոբոսի ու Թովմասի կերպարներում պատկերել է հենց ինքն իրեն։ Մասնագետների փաստարկները ոչ միայն կերպարների հունական քթերն են ու թափված մազերն են (որոնք Լեոնարդոյի արտաքինի մասին գրեթե միակ հայտնի փաստերն են), այլև մատների դասավորությունը, ժեստը, որը ժամանակակիցները Լեոնարդոյի «ֆիրմային ժեստն» էին համարում։

#Նկարիչ #արվեստ #մշակույթ #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now