Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,,

Համաշխարհային պատմությունն ապացուցում է, որ ինչ-ինչ, բայց ռազմական գործում կանայք տղամարդկանց մրցակից չեն կարող լինել: Բայց, արի ու տես, որ այստեղ ևս կան բացառություններ: Աննա Տեր-Վարդանյանը ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագն է եղել: Նա այս կոչումը ստացել է 1959 թվականին Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում և դարձել է զինված ուժերում ծառայող առաջին կինը, ով արժանացել է E-9 կոչման: Ի դեպ, Տեր-Վարդանյաններն ընտանիքով էին ներգրաված ռազմական գործում: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց Աննան կամավոր զինվորագրվում է, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում է ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում: Ավելին՝ մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում: