top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Պատմության մեջ արդեն իսկ իր անունն է կերտել նաև ականավոր խորհրդային ընդհատակյա հետախույզ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանը: Դեռեւս 16 տարեկան հասակում նա մտել Է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ մեկտեղ ակտիվ հետախուզական աշխատանք Է կատարել: Ի դեպ, 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների կազմակերպած մահափորձը:

Գոհար և Գևորգ Վարդանյաններն «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում հաջողությամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի: Գոհար Վարդանյանն պարգևատրվել է Կարմիր դրոշի, Երկորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

#Գիտեքթե #Աշխարհիշուրջ #Կանայք #հայ

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում