top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Առաջինը լինելն, իսկապես, հայուհիներին խիստ բնորոշ է և այդպիսի օրինակներ կան նաև մեր օրերում: Այսպիսով՝ գերագույն դատարանի առաջին կին նախագահը նույնպես հայուհի է: Նոր Զելանդիան որոշեց, որ արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկը՝ Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը, որը տեղաբնիկ մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջերմեռանդ կողմնակից էր, պետք է դառնա գերագույն դատավոր: Ընդ որում՝ Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պաշտոնի յուրահատկությունն այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից)՝ նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում:Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս մասին New Zealand Herald-ը գրում է. «Եթե կա բնավորության մի գիծ, որը նրան ճանաչողներից ոչ ոք չի վիճարկի, այն է, որ նա բարեհամբույր է բոլոր դեպքերում, անգամ երբ խիստ քննադատվում է»:

#Գիտեքթե #Աշխարհիշուրջ #Կանայք #հայ

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page