top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Առտվան արևի մեջ

Ահա՜ կ’անցնի ցայգս անքուն, մութին ծածքը կը մաշի. ու կը կայթե կույսն այգուն իր քողքին մեջ մըշուշի: Անցան սայլերն ալ դանդաղ, ու մըշակներն երգեցիկ, ու բանվորներն ու հոտաղ` ճամփաներեն բալաձիգ: Ճառագայթներ խուսափուկ լիճերուն մեջ կը խաղան, և հանկարծ թույր մը դեղձան կը ներկե ջուրը փափուկ: Ու բոցեղեն լեզվակներ կը ծըծեն մեգն համորեն, արևին կյա՜նքն հըրեղեն, արևին փա՜ռքն անըստվեր…։ Հոգիես ներս կը խուժե քրքումն ալիքի նըման, և հովիկին առտըվան գինովությունն հաշիշե: Լիճը բոսոր հարսնուկի, ցորենի ծովը կանանչ, կը հծծին տաղն անճանաչ մըտերմասաց շըշուկի: Ու մարմանդները ճանճկեն, ու սարերը կապտորակ եղկ հծծյունով մը կ’երգեն լույսին ոսկի պատարագ: Տունկեր ռեհան ծաթրինի կը ծըխեն խունկ մը վայրի, որ կ’ամպանա ու կ’այրի բուրվառին մեջ արփենի: Հոգիես նե՜րս կը խուժե քրքումն ալիքի նըման, և հովիկին առտըվան գինովությունն հաշիշե…։

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՄիսաքՄեծարենց

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page