- Ներսեհ Ա. Ա.
Ներսեհ «Անձրևոտ եմ...»
Updated: Feb 19, 2021

Անձրևոտ եմ, թաց եմ ու պաղ Արցունքոտ են իմ աչքերը նորեն Կյանքս մահանում է դանդաղ, Եվ տնքում կարոտից մեղմորեն: Անձրևոտ են իմ օրերն մանկունակ, Արցունքով եմ ես նրանց ողողել Էլ չունեմ ոչ մի տարբերակ` Քեզ գտնելու, սիրելու անարգել: Անձրևոտ են աղոթքներս բոլոր Քո մասին, քեզ համար խնդրված Մնացել եմ այս կյանքում ես մոլոր Քեզանից վիրավոր ու լքված:
© Ներսեհ