top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


«Լեոնարդո Դա Վինչի. Կենսագրություն» գրքի հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը բացահայտել է Վերածննդի դարաշրջանի հանճարի ամենաթանկ` «Աշխարհի Փրկիչը» կտավի գաղտնիքը։ Նա պատմել է այդ նկարում Քրիստոսի ձեռքում պահած արտասովոր թափանցիկ գնդի նշանակության մասին, հայտնում է։ Կտավում պատկերված է Քրիստոսը` Վերածննդի դարաշրջանի զգեստով, ձեռքում ապակե գունդ պահած։ Արվեստագետներն ու ֆիզիկոսներն արդարացիորեն նշում են այն հանգամանքը, որ օբյեկտը լիովին թափանցիկ է թվում, մինչդեռ իրականում նրա միջով թափանցող լույսը պետք է աղավաղված երևա: Իսկ Լեոնարդոն նկարել է այնպես, կարծես այն դատարկ ապակյա գունդ է, որը չի բեկում և չի խեղաթյուրում իր միջով անցնող լույսը:

Սա առաջացրել է մասնագետների տարակուսանքը, քանի որ գիտնական Լեոնարդոն շատ է զբաղվել օպտիկական պատրանքների ուսումնասիրմամբ, ինչի մասին վկայում են Վերածննդի հանճարի օրագրերում գտնված բազմաթիվ գրառումները: Կարո՞ղ էր արդյոք Լեոնարդոն այդպես սխալվել:

Այզեքսոնի կարծիքով «Հնարավոր է, որ նա նուրբ ձևով փորձել է Քրիստոսին և նրա գնդին աստվածային հատկություններ հաղորդել»։

Համարվում է, որ «Աշխարհի Փրկիչը» նկարը ստեղծվել է XV և XVI դարերի սահմանագծում: Մինչև 2011 թվականը այն համարել են Լեոնարդոյի հետևորդներից մեկի` Բերնարդինո Լուինիի, Ֆրանչեսկո Մելցիի կամ Մարկո Դ'Օջոնոյի աշխատանքներից մեկը: 2004 թ.-ին Ռոբերտ Սայմոնը ԱՄՆ-ում, փոքր աճուրդի տանը գնել է կտավը 10 հազար դոլարով և սկսել է ուսումնասիրել նրա պատմությունը: 2011-ին փորձագետները հաստատել են` սա Լեոնարդոյի ձեռքի աշխատանքն է:

2017 թ.-ի նոյեմբերի 15-ին Նյու–Յորքի Christie's աճուրդի տանը «Աշխարհի Փրկիչը» կտավը աճուրդի հանվեց։ Լոտի մեկնարկային գինը 100 մլն ԱՄՆ դոլար էր։ Այս հանգամանքը նկարչի կտավը դարձնում է ամենաթանկ կտավներից մեկը։

#Նկարիչ #Գիտեքթե #Աշխարհիշուրջ #արվեստ

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page