top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Ճամփին...

Օրորվելով կառքն էր վազում սրընթաց

Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:

Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:

Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:

Օրորվում էր կառքը, վազում ու վազում:

Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:

Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:

Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:

Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:

Ագռավները անցնում էին քրքջալով:

Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:

Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:

Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար

Երգում էր իր օրերի երգը անգույն:

Գնում էինք: Ո՞ւր - չգիտեմ: Վերջ չկար:

Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն...

#ԵղիշեՉարենց #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page