- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Գրիգոր Պարոնտեր պատրիարքը մանուկ հասակում ընկնում է թունրի մեջ, բայց ազատվում է այրվելուց, որի համար ծնողները նրան Երուսաղեմին ընծայելու ուխտ են անում: Վաղ հասակում ծնողներին կորցնելու պատճառով, Գրիգորը քահանաներից և ազգականներից է լսում ծնողների կատարած ուխտի մասին և շտապում է կատարել այն:
Նրա առաջին գործերից մեկը եղել է 1604 թվականին սուրբ Փրկիչ վանքի և պարիսպների ամբողջական նորոգությունը: Շուտով նորոգում է նաև սուրբ Հրեշտակապետաց վանքը 1608 թվականին և սրբոց Հակոբյանց վանքը ազատում է պարտքերից 1610 թվականին:
#Երուսաղեմ #Պատրիարքություն #Սրբավայր #Մեծեր #ՎանքԵկեղեցի #Գիտեքթե