- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 6-րդ օրվա խորհուրդը

«Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս»։ Աստծո պատգամած այս սուրբ պատվիրանը` «սիրի՛ր Աստծուն», փարոսի պես պիտի ուղորդի ու առաջնորդի քեզ: Այն պիտի լուսավորի ոչ միայն քեզ ու քո ճանապարհները, այլ նաև շրջապատդ` հարազատ-ներիդ, ընկերներիդ: