- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 7-րդ օրվա խորհուրդը

Այսօրվա աստվածաշնչյան ընթերցման մեջ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8:31): Իսկապե՛ս, մտածիր միայն. կյանքում այնքան շատ նեղությունների, դժվարությունների, անհաջողությունների ու հակառակությունների ենք բախվում, և դրանք հաղթահարելու ու ստեղծված վիճակից դուրս գալու փոխարեն հաճախ հուսահատվում ենք, անօգնական մեկուսանում ինքներս մեր մեջ` մոռանալով սակայն, որ մեր թիկունքին ամենակարող Աստված է կանգնած: Նրան ապավինիր, Նրան հավատա և վստահ եղիր, որ ամեն բան հաղթահարելի է, եթե դու Աստծո կողմն ես: