- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
Հայրենածաղիկ
Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, Հայաստանից մի ծաղիկ է տարել. Ջրել արցունքով՝ ամեն լացելիս Եվ վերադարձի հույսով փայփայել. Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, Ձգտում է դեպի երկինք ու արև. Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած, Նայել է դեպի երկիրն իր քարե. Եվ ուղել է իր գլուխը տրտում, Միայն հայրենի հողում քարքարոտ... ...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում Եվ կոչվում է նա... հայրենի կարոտ: