- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Գրիգոր Շղթայակիր Պատրիարքի կարգադրությամբ, 1727-ին երբ արքայական հրաման է ստացվել Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը ծեփելու, Եղիա վարդապետ կեսարացին (Նախաշ կամ Սուվայճի) սկզբից մինչև վերջ աշխատել է, ծեփել և հախճապակել Ս. Հակոբը, Ս. Հակոբի ձախակողմյան Ս. Էջմիածին եկեղեցին, Ս. Ստեփանոսի մատուռը, Ս. Գլխադիրը, Ս. Մակարը և Ս. Սարգիսը: Նույն ձևով աշխատել է նաև Ս. Խաչի, Ս. Առաքելոց, Ս. Հոգիի, և Ս. Թեոդորոսի եկեղեցիների շինության վրա: Վանքից ներս ծեփել է Սեղանատունը, տնտեսատունը, գինետունը, և երկու հարյուր վաթսուն սենյակներ: Հետագայում՝ 1744-ին այդ թիվը բարձրացել է երեք հարյուր քառասունի: Նույն ձևով ծեփել և հաղճապակել է Ս. Հրեշտակապետաց եկեղեցին և Ս. Փրկչի վանքը: Շարունակելով իր աշխատանքը Եղիա վարդապետը ծեփել է նաև ասորիների վանքի Ս. Աստվածածին եկեղեցին: Սրանցից բացի Երուսաղեմի Հայոց Թաղում ծեփել է վանքապատկան քռասուն տներ:
#Երուսաղեմ #Գիտեքթե #Պատրիարքություն #Սրբավայր #ՎանքԵկեղեցի #Տաճար