- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Աքսորական և աստանդական Խրիմյան Հայրիկը Երուսաղեմում գտնվելու ժամանակ, տոչորվելով հայրենի Վասպուրականի կարոտից, իրեն կերպավորում է Արճակում ծնված շինական Պապիկի մեջ և կյանքի դպրոցում իր տեսածն ու լսածը, իր սովորածը ավանդում է թոռնիկներին՝ հայ երիտասարդներին. «Ով Վասպուրական երկիր, իմ անձկալի հայրենիք, Պապիկ և Թոռնիկ հատկապես ձեզ համար գրեցի Երուսաղեմի Սիոնի լեռան վրա, խաչի հովանյաց տակ, դու կարդալով կտեսնես, որ Պապիկ Թոռնիկի նյութերը Վասպուրական երկրի շինական ժողովուրդի ծաղիկներեն քաղած եմ, զոր փնջիկ կապելով և ահա ձերն՝ ձեզ կնվիրեմ»: «Պապիկ և Թոռնիկ»-ը առաջին անգամ տպագրվել է Էջմիածնում՝ 1894 թվականին: