- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 14-րդ օրվա խորհուրդը

«Ես եմ լավ հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 10:11):
Իսկապես, ինչպես յուրաքանչյուր լավ հովիվ պատրաստ է հանուն իր գառների զոհել սեփական կյանքը, այնպես էլ Աստվածորդին` Ճշմարիտ ու Բարի Հովիվը, զոհեց Ինքն Իրեն հանուն իր Սուրբ Եկեղեցու, հանուն քրիստոնյաների` խաչվելով մեր մեղքերի ներման համար: